Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Գերմանիա-Հոլանդիա խաղը չի կայացել

Գերմանիա-Հոլանդիա խաղը չի կայացել
18.11.2015 | 12:49

Հանովերում նախատեսված ընկերական հանդիպումը Գերմանիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների միջև հետաձգվել է: «Մենք հստակ տեղեկություններ ունեինք, որ ինչ-որ մեկը մարզադաշտում պատրաստվում էր պայթուցիկ գործի դնել»,- հայտարարել է Հանովերի ոստիկանապետը: Խաղից մեկուկես ժամ առաջ մարզադաշտում գտնվողները տարհանվել են: Սպասվում էր, որ Հանովեր է գալու կանցլեր Անգելա Մերկելը՝ խաղը դիտելու:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ